ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Օպերացիայի շտաբ-բնակարանը գտնվում է Բաքվում

Օպերացիայի շտաբ-բնակարանը գտնվում է Բաքվում
17.03.2023 | 22:37

Մակրոնը լռել է։

ՈՒրեմն Մակրոնը գործում է:

Շոլցը հանկարծ շատախոս է դարձել` ինքնորոշման իրավունք է հիշել:
Փաշինյանին ու Ալիևին հիշեցնում է այդ մասին։
(Իսկ դա Շոլցին 1000 տարի պետք չի, բայց խոսում է):
ՈՒրեմն Մակրոնը լուրջ գործի մեջ է մտել։
Փաշինյանն ասուլիս է տալիս, մի տարողունակ և հեռուն գնացող բանալի միտք ՝ «..․Հայաստանում կա
5-րդ շարասյուն» բարձրաձայնելու նպատակով։
Իսկ զգուշավոր Վրաստանում հանկարծ միտինգային ալիք է բարձրանում ռուսական հորջորջվող մի օրենքի պատճառով (հորջորջվող, որովհետև օրենքը ամերիկյան է և ԱՄՆ-ում նախատեսում է 5 տարվա կալանք, 20 միլիոն դոլար տուգանք և ակտիվների բռնագանձում):
ՈՒ նախագահ Զուրաբիշվիլին Բրյուսելում հարցեր է կարգավորում:
Իսկ այս ամենը ի՞նչ է նշանակում։
Նշանակում է մի բան` Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասը փորձում է դարձնել պատերազմական
թատերաբեմ` Ֆրանսիայի ձեռքով։
Ֆրանսիային խոստացվում է Եվրոպայի առաջատարի դերը։
Սրանից էլ անհանգստացել է Շոլցը։
Իսկ կոնկրետ` որպես մասնավոր անձ,

Հայաստանում է Մակրոնի արտակարգ հանձնարարությունների ու Օտարերկրյա լեգիոնի կորդինատոր Լեո Նիկոլյան (տեղեկատվությունը` Ալեքսանդր Արտամոնովի):
Նպատակն այս անգամ Վրաստանն է:
Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունում Վրաստանը մի դեպքում կարող է այսպիսի կրավորական
դիրք գրավել:
Եթե ռուսները խոստացած լինեն Վրաստանին վերադարձնել վերջինիս կորցրած տարածքները,
կոնֆեդերատիվ Վրաստան կազմավորելու պարագայում:
Արևմուտքը, ռուսներին Կովկասից հանելու մի ձև ունի, կազմակերպել հարձակում Հարավային Օսեթիայում տեղակայված ռուսական 4-րդ բազայի վրա։
Դա կանի Լեո Նիկոլյան. որը կորցնելու բան չունի (հիվանդ է քաղցկեղով, բժիշկները մի տարվա կյանք էլ չեն երաշխավորում):
Իսկ մե՞նք...
Իսկ մենք ի՞նչ ․․․
Պարզ է դառնում, թե ինչու էր Մակրոնը այդպես հայասեր դարձել:
Ազգային Ժողովում ու Սենատում ինչու էին նման որոշումներ ընդունվում:
Ամենաշատը մեզ կխոստանան...հեռացվող ռուսական բազային կփոխարինի ոչ թե թուրքականը, այլ
ֆրանսիականը։
Բայց այս գծագրվող օպերացիայի Շտաբ-բնակարանը գտնվում է Բաքվում...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6193

Մեկնաբանություններ